Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Ցավակցություն

ՀՀ ԱՆ. Ցավակցություն

ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես վշտացած է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռուզաննա Լևոնի Լալայանի մահվան կապակցությամբ:

Ռ.Լալայանը ծնվել է 1919 թվականին Թբիլիսի քաղաքում: Նա 1936թ. ընդունվել է Լենինգրադի թիվ 2 բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1941 թվականին: Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից Ռուզաննա Լալայանը համալրել է Խորհրդային բանակի շարքերը` աշխատելով որպես զինվորական բժիշկ-վիրաբույժ:

Երկու տասնամյակից ավելի ՀՀ վաստակավոր բժիշկն աշխատել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ-ում: 1968թ.-ից Ռ.Լալայանը Երևանի բժշիկների կատարելագործման պետական ինստիտուտի` (այժմ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ) զինվորական ամբիոնում ավագ դասախոս էր և դասավանդում էր ռազմադաշտային վիրաբուժություն: Ռ.Լալայանը մեծ ներդրում ունի ինստիտուտի թանգարանի ստեղծման գործում, որը նա ղեկավարել է 1997թ.-ից: Ռ.Լալայանն առողջապահական համակարգին և բժշկագիտությանը նվիրած ծառայությունների համար արժանացել է ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր գնահատանքին: Նա պարգևատրվել է «Կարմիր Աստղ» շքանշանով, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով, Մարտական ծառայությունների մեդալով, բազմաթիվ այլ պարգևներով:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր զորակցությունն է հայտնում Ռուզաննա Լալայանի հարազատներին և մերձավորներին:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ